Պուտինն այսօր երկկողմ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Բազմակողմ միջոցառումից (ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից) հետո Պուտինը նաև ծրագրում է անցկացնել երկկողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- լրագրողներին ասել է նա։