«Ըմբռնումով ենք վերաբերվում». Պեսկովը՝ ԱՊՀ գագաթնաժողովին Ալիևի չմասնակցելու մասին

Կրեմլը ըմբռնումով է վերաբերվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Մենք լիովին ըմբռնումով ենք վերաբերվում. իսկապես, բոլոր պետությունների ղեկավարները շատ-շատ լարված գրաֆիկ ունեն, հատկապես դեկտեմբերին՝ Նոր տարվա նախաշեմին։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր գործընկերային հարաբերությունները, մեր կառուցողական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը նույնպես շարունակում է մասնակցել համագործակցության բոլոր ձևաչափերին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պեսկովը։


Ավելի վաղ Ալիևի վարչակազմը հայտարարել էր, որ նա չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին խիտ գրաֆիկի պատճառով։