Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց Անկախ Պետությունների Համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրերին դիմավորել է Ձմեռային պալատի Ալեքսանդրյան
դահլիճում՝ նվիրված կայսր Ալեքսանդր I-ի և 1812 թվականի Հայրենական պատերազմի
հիշատակին։
Այստեղ
է սկսվել ոչ պաշտոնական գագաթնաժողովի էքսկուրսիայի մասը։ Էքսկուրսավարի դերում
հանդես է եկել Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։
Էքսկուրսիայից
հետո ԱՊՀ պետությունների ղեկավարները կշարունակեն շփումը ոչ պաշտոնական նախաճաշի
շուրջ և համերգ կդիտեն։