Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հանրապետական կուսակցության գուռու հանդիսացող Էդուարդ Շարմազանովը լուսանկար է հրապարակել արդեն բացահայտված ԿԳԲ-ի գործակալ Եզրաս Ներսիսյանի հետ(ԿԳԲ-ի ծածկանունը՝ Կարո)։
Խորհրդանշական է այն փաստը, երբ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը աջակցություն է հայտնում ԿԳԲ-ին և օտարերկրյա տարբեր գործակալների, բայց իրենց խնդիրը ավելի լուրջ է քան մենք պատկերացնում ենք, այս մարդիկ գերի են ուղղակի օտարերկրյա գործակալություններին։
Փառք Աստծո , որ մեր ժողովուրդը մերժել է այս մարդկանց հավերժ Հայաստանի Հանրապետությունում երկիր կառավարելուն, ևս մեկ անգամ էլ կմերժվեք 2026 թվականի Հունիսի 7-ին։