Ռուս դիվանագետներն ու նրանց ընտանիքի անդամները սկսել են տարհանվել Վենեսուելայից։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով արևմտյան հետախուզական աղբյուրներին։
Նշվում է, որ երկուշաբթի առավոտյան Կարակասում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ կայանված է եղել դիվանագիտական համարանիշներով ավելի քան տասը ավտոմեքենա, որոնք ավելի ուշ լքել են տարածքը։ Այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չի ստացվել։
Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Վենեսուելայի ԱԳ նախարար Իվան Հիլը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում լուրջ մտահոգություն են հայտնել Կարիբյան ծովում ԱՄՆ-ի էսկալացիոն գործողությունների ուժեղացման կապակցությամբ։
Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր «դեպի Վենեսուելա և երկրից դուրս եկող բոլոր պատժամիջոցային նավթային տանկերների լիակատար և համապարփակ շրջափակման մասին»։ Նա նաև հայտարարել է, որ հանրապետության կառավարությունը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն Վաշինգտոնի ակտիվները «գողանալու» համար և խոստացել է, որ ԱՄՆ ռազմական ակտիվությունը երկրի շուրջ կուժեղանա այնքան ժամանակ, քանի դեռ Կարակասը չի վերադարձրել ողջ նավթը, հողը և այլ ռեսուրսները։ Վենեսուելայի կառավարությունը մերժել է Թրամփի հայտարարությունը՝ նշելով, որ հանրապետությունը «այլևս երբեք չի դառնա որևէ կայսրության գաղութ»։