Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ կարող է ավարտվել արդեն հաջորդ տարի, սակայն հակամարտության ավարտի կանխատեսվող պայմանները չափազանց անբարենպաստ են թվում Կիևի համար։ Այսպիսի գնահատական է տվել Politico-ի վերլուծաբան Ջեյմի Դեթմերը՝ նշելով ֆինանսական դժվարությունները և քաղաքական տարաձայնությունները Եվրամիության ներսում։
Վերլուծաբանը
ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ն չկարողացավ համաձայնության գալ
մոտավորապես 210 միլիարդ եվրո արժողությամբ սառեցված ռուսական ակտիվների օգտագործման
հարցում։ Խոսքը, այսպես կոչված, «ռեպարացիոն վարկի» մասին էր, որը պետք է Ուկրաինային
ապահովեր երկու տարվա կայուն ֆինանսավորմամբ։ Այս նախաձեռնության ձախողումը, Դեթմերի
խոսքով, Կիևին զրկում է մոտակա հեռանկարում երաշխավորված աջակցությունից։
Նոր վարկի ստացումն
էլ, կարող է պարզվել, դժվար խնդիր է։ Հունգարիան, Սլովակիան և Չեխիան արդեն հրաժարվել
են մասնակցել համատեղ փոխառության ծրագրին, և բացառված չէ, որ նրանց օրինակին հետևեն
այլ երկրներ։
Վերլուծաբանի
կարծիքով՝ եվրոպացի առաջնորդների միջև պառակտումը միայն հաստատում է, որ ժամանակն աշխատում
է Կրեմլի օգտին։ Եթե Մոսկվան կարողանա դադար պահել, ապա 28-կետանոց ծրագիրը, որ ռուս
խորհրդականները մշակել են Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, կարող է վերականգնվել։
Սա Ուկրաինային և Եվրոպային կթողնի անորոշության մեջ՝ մի սցենար, որը կատարելապես համապատասխանում
է Ռուսաստանի շահերին։