Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեր հայրենակից Նոբել Առուստամյանի հետ զրույցի ընթացքում պատմել է, թե ինչպես է ստացել սերբական ակումբի առաջարկը:
«Մայիսի վերջին իմ գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնեց, որ կա նման տարբերակ: Շատ ուրախացա, քանի որ հնարավորություն կար անգամ աշխատավարձի նվազեցման պայմանով խաղալ Եվրոպայում: Ընդ որում, Բրատիսլավայի «Սլովանը» նույնպես հետաքրքրված էր իմ ծառայություններով:
Ընտրեցի «Ցրվենա Զվեզդայի» տարբերակը, որն ինձ համար ավելին է, քան ակումբ: Ինձ ի սկզբանե հետաքրքրում էր այստեղի ֆուտբոլը: Ռեստորանները և ժամանցի այլ վայրերը վերջին պլանում էին»,- նշել է Թիկնիզյանը:
26-ամյա Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 25 հանդիպման և աչքի ընկել 2 արդյունավետ փոխանցումով: