Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանում կալանքի տակ պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։
Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցին
հայտնել է Ադրբեջանի արդարադատության նախարարությունը, 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի
(ծնված 1955թ.) առողջական վիճակը վատթարացել է 2025 թվականի դեկտեմբերի 22-ին. ի
հայտ են եկել շնչարգելություն և ցավեր սրտի շրջանում:
Նրա վիճակը ներկայումս գնահատվում է ծանր,
ինտենսիվ թերապիան շարունակվում է։