Քաղաքացիակենտրոն լրատվություն
Արարատի փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մասիս խոշորացված համայնքում մանկապարտեզները կգործեն անվճար։
Շնորհակալություն ՀՀ կառավարությանը և հանրային շահով առաջնորդվող յուրաքանչյուրին։
Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջարկել էր Մասիս խոշորացված համայնքում մանկապարտեզները դարձնել անվճար, հաշվի առնելով, որ կառավարությունը տարեկան ավելի քան 3 մլրդ դրամ դոտացիա է հատկացնում համայնքին՝ նշելով, որ նախաձեռնությունը հնարավորություն կտա ապահովել հավասար կրթական հնարավորություն բոլոր երեխաների համար, բարձրացնել ծնողների սոցիալական պաշտպանությունը և նպաստել համայնքի երկարաժամկետ զարգացմանը։
Նախաձեռնությունը ՔՊ ավագանու անդամ Էվելինա Ոսկանյանին է եղել։