Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին. վարչապետը հարցազրույց է տվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը կհրապարակվի կիրակի երեկոյան:


Վարչապետի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել է հարցազրույցի անոնսը: 


Դրանում նա ասում է, որ բացառում է, թե հանրաքվեից հետո այլ նախապայմաններ կամ ցանկություններ կլինեն ադրբեջանական կողմից:


Կառավարության ղեկավարը պնդել է, որ խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին։