Կարևորն այն է, որ Ռուսաստանը չխաթարի խաղաղ դիվանագիտությունը. Զելենսկի

Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


«Մենք ակտիվորեն աշխատում ենք և անում ենք ամեն ինչ, որպեսզի փաստաթղթերը լինեն տեղում և իրատեսական։ Կարևորն այն է, որ Ռուսաստանը չխաթարի այս դիվանագիտությունը և 100 տոկոսով լուրջ լինի պատերազմը դադարեցնելու հարցում։ Հակառակ դեպքում, Ռուսաստանի վրա պետք է լրացուցիչ ճնշում գործադրվի։ Աշխարհն ունի բոլոր գործիքներն՝ այնպես անելու, որ այս ճնշումը գործի, ապահովի խաղաղությունը», - ասել է Ուկրաինայի նախագահը։


Նա նաև հայտնել է, որ լսել է ուկրաինական բանակցային թիմի անդամներ Ռուստեմ Ումերովի և Անդրեյ Գնատովի զեկույցը, որոնք վերադարձել են ԱՄՆ-ում նախագահ Թրամփի ներկայացուցիչների հետ հանդիպումներից։