Դավիթ Խուդաթյանը մարզպետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մարզպետերի մասնակցությամբ անցկացրել է այս տարվա վերջին խորհրդակցությունը։


Քննարկվել են 2025 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաև ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականները։


Առանձին-առանձին քննարկվել են բոլոր մարզերի ցուցանիշները, առանձնացվել են խնդրահարույց կետերը, որոնց վերաբերյալ նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։