Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպած «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները հայտնի են:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավատարմագրված 15 լրագրողների քվեարկության արդյունքում ձևավորվեց հետևյալ պատկերը.


Լավագույն 3 մարզիկներ` Վարազդատ Լալայան (ծանրամարտ), Մալխաս Ամոյան (ըմբշամարտ), Արթուր Դավթյան (մարմնամարզություն)


Լավագույն կին մարզիկ` Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)


Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ` Սարգիս Սարգսյան (շախմատ)


Լավագույն թիմ` Հայաստանի ֆուտզալի հավաքական


Լավագույն երիտասարդ մարզիկ` Գասպար Տերտերյան (ըմբշամարտ)

Տարվա հայտնություն` Սուրեն Հարությունյան (կարատե)


Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ` Համլետ Մանուկյան (մարմնամարզություն)

Լավագույն մարզիչ` Փաշիկ Ալավերդյան (ծանրամարտ)։


«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկությունը կավարտվի ժամը 17:00-ին: