Մինչև Նոր տարի շատ բան կփոխվի․ Զելենսկի

Մինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել։ APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


Նրա խոսքով՝  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը տեղեկացրել է ամերիկյան կողմի հետ վերջին շփումների մասին։


«Մենք ոչ մի օր չենք վատնում։ Մենք համաձայնության ենք եկել նախագահ Թրամփի հետ բարձր մակարդակի հանդիպման մոտ ապագայում։ Մինչև Նոր տարի շատ բան կարելի է որոշել», – նշել է Ուկրաինայի նախագահը։