Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հանցավորության դեմ պայքարում կարևորագույն օղակ հանդիսացող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ունենք էական նվաճում: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշները 18 տոկոսով աճել են: Այդ մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Մենք մեր աշխատանքները կենտրոնացրել ենք ներմուծման և արտադրման շղթան կոտրելու տրամաբանության վրա: Կենտրոնանում ենք մեծ խմբաքանակների վրա, որ հետագայում շատ ավելի ջանք և ռեսուրս չվատնենք փոքր խմբաքանակների հայտնաբերման ուղղությամբ, և հենց այս տրամաբանությամբ է, որ մենք կարողացել ենք 416 կգ թմրամիջոց իրավապահ համակարգի համատեղ ջանքերի արդյունքում դուրս բերել ընդհանուր շրջանառությունից»,– ասել է նախարարը։