Պուտինն ակնարկել է, որ կարող է բաց լինել տարածքների փոխանակման համար, բացի Դոնբասը. «Կոմերսանտ»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցի առաջատար գործարարներից մի քանիսին ասել է, որ հնարավոր է՝ պատրաստ լինի Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից վերահսկվող որոշ տարածքների փոխանակմանը, սակայն ցանկանում է ստանալ ամբողջ Դոնբասը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:


Թերթը հայտնել է, որ Պուտինը դեկտեմբերի 24-ին Կրեմլում կայացած գիշերային հանդիպման ժամանակ առաջատար գործարարներին ծանոթացրել է ծրագրի մանրամասներին:


Ըստ էության, Պուտինը ցանկանում է ստանալ ամբողջ Դոնբասը, սակայն այդ տարածքից դուրս «չի բացառվում ռուսական կողմից տարածքների մասնակի փոխանակումը», մանրամասնել է պարբերականը: