Արեգակի վրա տեղի է ունեցել հերթական հուժկու բռնկումը

Արեգակի վրա տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ից հետո ամենահուժկու բռնկումը, իսկ Նոր տարվա օրերին սպասվում է աստղի վրա բռնկումների ակտիվություն։


Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակի ուսումնասիրության լաբորատորիային։


«Արեգակի արևելյան կողմում գրանցվել է հուժկու բռնկում՝ М5․1 մակարդակի։ Այն դարձել է դեկտեմբերի 8-ից հետո ամենախոշորը»,- հայտնել են լաբորատորիայից։


Մագնիսական փոթորիկների և վառ հյուսիսափայլերի ձևավորման հավանականությունն այս պահին ցածր է գնահատվում։