Արարատ Միրզոյանը մասնակցել է «Խաղաղության քուիզ. զրույց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով քննարկմանը

2025 թվականի այցերի օրակարգի կարևոր բաղադրիչ է եղել քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ քննարկումները։ Այս մասին հայտնում ենԱԳՆ-ից։


«Հանդիպումներ են կայացել մի շարք առաջատար՝ ԱՄՆ, Հնդկաստանի, Չինաստանի, Բրազիլի, Դանիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների ուղեղային կենտրոններում, քաղաքացիական հասարակության ֆորումներում։


Կարևորելով ուղիղ երկխոսությունը քաղաքացիների, փորձագիտական հանրույթի հետ՝ նախարար Միրզոյանը մասնակցել է նաև Երևանում Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Խաղաղության քուիզ. զրույց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով քննարկմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։