Քաղաքացիակենտրոն լրատվություն
Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես են BMW-ի և «Լեքսուս»-ի վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Վանաձորի Հայքի հրապարակում կատարում, այսպես կոչված, «դրիֆթ»։
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, Լոռու մարզի գումարտակի ծառայողները մեքենաները հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
Մի վարորդ էլ Range Rover-ով «դրիֆթ» է արել մայրաքաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածում։ Այս դեպքում մայրաքաղաքի պարեկները մեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։