Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Լավրովի՝ ՌԴ նախագահի կեցավարի վրա Կիևի կողմի ԱԹՍ-ներով հարձակվելու հայտարարությանը:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պնդումը, թե ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, իբր, հարձակվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա, իրականությանը չի համապատասխանում և կարող է օգտագործվել որպես Կիևի վրա հարվածներ հասցնելու արդարացում:
Ռուսաստանի Դաշնության կողմից ևս մեկ սուտ։ Ակնհայտ է, որ մենք երեկ հանդիպում ենք ունեցել Թրամփի հետ, և պարզ է, որ եթե մենք վեճ չունենք Ամերիկայի հետ, և մենք առաջընթաց ենք գրանցում, դա Ռուսաստանի համար ձախողում է։ Որովհետև նրանք չեն ցանկանում ավարտել այս պատերազմը, նրանք կարող են ավարտել այն միայն ճնշման ազդեցությամբ:
Հետևաբար, բոլորը պետք է զգոն լինեն հիմա, բացարձակապես բոլորը։ Մայրաքաղաքի վրա հարված կարող է լինել»,- ասել է նա։
Ավելի վաղ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 29-ին Կիևն ԱԹՍ-ներով հարձակում է գործել Նովգորոդում ՌԴ նախագահի պետական կեցավայրի վրա։