Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է UFC մարտիկ Արման Ծառուկյանի մենամարտի երեկոն:
Hype Fighting առաջին մրցաշարում խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանն (Հայաստան) կմրցի ռուսաստանցի Շարա Բուլետի հետ: Մենամարտը կլինի գրեփլինգի կանոններով:
Դեկտեմբերի 29-ին մրցակիցները կշռվել էին: Երկուսն էլ 84 կգ են։
Արման Ծառուկյանը կշռման արարողության ժամանակ Շարա Բուլետին Երեւանում բնակարան է խոստացել իրենց հաղթելու դեպքում: Ռուսաստանցի մարտիկն էլ Արման Ծառուկյանին խոստացել է նվիրել իր ձեռքի Rolex ժամացույցը, եթե հայ մարտիկն իրեն հաղթի:
Ծառուկյան - Բուլետ մենամարտը Մերկ բռունցքներով Hype Fighting մրցաշարում երեկոյի գլխավոր իրադարձությունն է:
Նշենք, որ Արման Ծառուկյանն առաջին անգամ է մենամարտում Հայաստանում: Մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն է: Հայ մարտիկի մենամարտը դիտելու է եկել շուրջ 8000 երկրպագու:
Արման Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ, տարել 23 հաղթանակ: