Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց. նրա խափանման միջոցը սահմանվեց տնային կալանք ու գրավ, այս մասին հայտնում է նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, այնուհետև նրա կալանքի ժամկետը 2 անգամ երկարացվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):