Խնդրում եմ նախապես գրանցվեք հղումով. Անահիտ Ավանեսյանը հանդիպումներ է նախատեսում բժիշկների և գործընկերների հետ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ բժիշկների հետ հանդիպումներ է նախատեսում՝ առողջության ապահովագրության համակարգի գործարկման ընթացքում առաջացող հարցերին պատասխանելու համար:


«Սիրելի' բժիշկներ, գործընկերներ


Առողջության ապահովագրության համակարգի գործարկման ընթացքում առաջացող ձեր հարցերին պատասխանելու համար` zoom առցանց հարթակի միջոցով հանդիպում եմ նախատեսում:


Առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների հետ կհանդիպենք հունվարի 9-ին ժամը 16:00-ին:


Zoom հղումն այստեղ՝ https://us02web.zoom.us/.../register/cHVkPqk6QN6Bv4B2MP59hA:


Հիվանդանոցային օղակի բժիշկների հետ՝ հունվարի 12-ին, ժամը 15:00:


Zoom հղումն այստեղ՝ https://us02web.zoom.us/.../register/BcGirBe1RAOHA66Z3qV5QA:


Տեխնիկականից մինչև բովանդակային Ապահովագրության համակարգի հետ կապված ձեր հարցերի պատասխանները ստանալու համար, խնդրում եմ նախապես գրանցվեք հղումով:


Այն կակտիվանա քննարկումը սկսելուց կես ժամ առաջ։


Բոլորիդ սիրով սպասում եմ»,- գրել է նախարարը: