Վարդան Ղուկասյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց

Գյումրի համայնքի լիազորությունները կասեցված ղեկավարՎարդան Ղուկասյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։


Պաշտպանի խոսքով՝ Ղուկասյանը հիվանդանոց է տեղափոխվել, քանի որ իրենց միջնորդությամբ նրա առողջական վիճակի հետ կապված նշանակվել է համապատասխան փորձաքննություն։


Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության իրականացրած լայնածավալ միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ Գյումրի համայնքի ղեկավարը և համայնքի գլխավոր ճարտարապետը նախնական համաձայնությամբ պահանջել և ստացել են կաշառք-գումարներ։


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ութ անձի նկատմամբ, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով։