ԱԺ նախագահը դատի է տվել իրեն զրպարտելու համար ու փոխհատուցում է պահանջում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Աշոտյանի և պահանջում է հրապարակայնորեն հերքել   զրպարտություն համարվող տվյալները։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։


Հայցվորը պահանջում է, որ պատասխանողը հերքի իր Ֆեյսբուք սոցիալական կայքի էջում  11.10.2025 թվականին հրապարակված տեսանյութը՝ «Կազինոները՝ բարձր հովանու ներքո» վերնագրով։ Սիմոնյանը նաև պահանջում է պատասխանողից հօգուտ իրեն  բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես հիշյալ զրպարտության համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև հօգուտ իրեն  բռնագանձել 410 000 (չորս հարյուր տասը հազար) ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, որից 360 000 (երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամը՝ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամը՝ նախապես վճարված պետական տուրքի գումար:


Նշենք, որ դատական հայցը դատարանն ստացել է ս.թ. հունվարի 12-ին, գործով դատավորն է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Մխեյանը։