Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից:
Վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: