Բայրամովը ԵՄ ներկայացուցչին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։


.

Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների ու խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի մասին։ Բարձր են գնահատվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված քայլերը, ինչպես նաև երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները։