Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի` մարտի 2-ին կայանալիք խաղի տոմսերի վաճառքը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: «Եվրոբասկետ-2029»-ի նախընտրական փուլի շրջանակում մարտի 2-ին կայանալիք Հայաստան-Բուլղարիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը սկսված է։
Տոմսերը հասանելի են՝ Tomsarkgh.am կայքում և արժեն 3000-10000 դրամ:
Հանդիպումը կկայանա «Սպորտի կառավարման կենտրոն»-ի մարզահամալիրում (նախկին Միկա մարզահամալիր):