Ինքնասպան եղած զինծառայող Վահան Պետրոսյանը եղել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան

Ինչպես հայտնել էինք, հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։


ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինս ձերբակալվել է:


Ըստ իրավապահների՝ զինծառայողին ծառայակից ընկերն է դրդել ինքնասպանության:


Ինքնասպան եղած զինծառայող Վահան Պետրոսյանը եղել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան: Նա 19 տարեկան էր։


«Ուրարտու» ակադեմիան հայտարարություն է տարածել, որում ասվում է.


«Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:


Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: Հանգչիր խաղաղությամբ, Վահա՛ն: Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»: