Թորոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են աշխատանքային իրավունքի պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:


 

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքների պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի ընթացակարգերին առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև աշխատուժի շարժունակության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությունը։


 

Նախարար Թորոսյանն անդրադարձել է նաև երեխաների, ավագ սերնդի և կանանց հիմնահարցերի ոլորտում Եգիպտոսի հետ հետագա համագործակցության խորացմանը՝ նշելով, որ երկու երկրները այդ թվում խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման համատեքստում կարող են հանդես գալ համատեղ ծրագրերով։


 

Հանդիպման ավարտին ընդգծվել է համատեղ աշխատանքները շարունակելու կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և նոր նախաձեռնությունների մշակման նպատակով։