Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «Պետական իշխանության մարմինների և քաղհասարակության դերը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման հարցում» խորագրով միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նախարարը նշել է, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) իրավական դիրքորոշումները առանցքային նշանակություն ունեն ՀՀ իրավական համակարգում՝ հանդիսանալով Սահմանադրության պաշտոնական մեկնաբանություն և սահմանադրական նորմերի կիրառման պարտադիր ուղենիշ։
Ըստ նախարարի՝ ՍԴ դիրքորոշումները կարևոր դեր են խաղում իշխանությունների փոխզսպումների և հակակշիռների համակարգում՝
Սրբուհի Գալյանը շեշտել է, որ ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը քաղաքական նպատակահարմարության հարց չէ, այլ՝ սահմանադրական պարտավորություն։
Օրենսդիր իշխանությունը պարտավոր է՝
Գործադիր իշխանությունը պարտավոր է ապահովել ՍԴ որոշումների գործնական իրականացումը՝
Նախարարը նշել է, որ արդեն ձևավորված պրակտիկա է, ըստ որի՝ վարչապետի աշխատակազմը իր լիազորությունների շրջանակում վերահսկում է ՍԴ որոշումների կատարման գործընթացը գործադիր իշխանության կողմից։
Մասնավորապես, ՍԴ յուրաքանչյուր որոշումից հետո, որով նորմատիվ ակտը ամբողջությամբ կամ մասամբ ճանաչվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ սահմանվում է դրա ուժը կորցնելու հետաձգված ժամկետ, Վարչապետի աշխատակազմը հետևում է, որպեսզի համապատասխան ոլորտի պետական մարմինը հնարավորինս սեղմ ժամկետներում հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ։
Այդ նախաձեռնություններով Ազգային ժողովին ներկայացվում են ՍԴ որոշմամբ արձանագրված խնդիրները կարգավորող օրենսդրական փոփոխությունների փաթեթները։