Կիևը հումանիտար աղետի եզրին է. Կլիչկոն բնակիչներին կոչ է արել լքել քաղաքը

Կիևը գտնվում է հումանիտար աղետի եզրին Ռուսաստանի զինված ուժերի հարվածների պատճառով, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բրիտանական Times թերթին տված հարցազրույցում։

 

Նա նշել է, որ ռուսական հրթիռները հարվածել են Կիևի ջերմաէլեկտրակայաններից մեկին։

 

«Իրավիճակը հիմնականում կրիտիկական է կոմունալ ծառայությունների հետ կապված՝ ջեռուցում, ջրամատակարարում և էլեկտրաէներգիա։ Ներկայումս 5600 բազմաբնակարան շենք մնում է առանց ջեռուցման»,- հավելել է Կլիչկոն։

 

Նա կոչ է արել բնակիչներին, ովքեր ունեն նման հնարավորություն, անհապաղ լքել մայրաքաղաքը։