ԲԱՑԱՌԻԿ. Նարեկ Կարապետյանը հրաժարվում է կրկնակի բժշկական զննություն անցնել բանակից ազատման հետ կապված

Civic.am-ի տեղեկություններով Նարեկ Կարապետյանը և նրա եղբայր Վահե Կարապետյանը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բանակից ազատվել են իրար շատ նման առողջական խնդիրների կամ ավելի շուտ այդ խնդիրների մասին փաստող տեղեկանքների բերումով։ Այսինքն երկու եղբայր խիստ պատահաբար ունեն նույնական առողջական խնդիր, որն ազատում է բանակում ծառայությունից։ 


 Մեզ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն կասկածներ ունի այդ տեղեկանքների իսկության վերաբերյալ, Նարեկ Կարապետյանին կանչել են Քննչական կոմիտե և առաջարկել անցնել կրկնակի բժշկական զննություն՝ ապացուցելու համար, որ այդ տեղեկանքները կեղծ չեն, իսկ առողջական խնդիրն էլ իրական է։ 


 Ի՞նչ կաներ իրապես նման առողջական խնդիր ունեցող և ոչ թե կեղծ տեղեկանքով ազատված մարդը մեր կարծիքով՝ կանցներ ստուգումը և կապացուցեր, որ բոլոր կասկածները սին են։ Իսկ ի՞նչ է անում Նարեկ Կարապետյանը՝ նա ամեն կերպ հրաժարվում է անցնել բժշկական զննություն։ Այսինքն մարդը բանակից ազատվել է առողջական խնդրի մասին տեղեկանքով և հիմա հրաժարվում է անցնել բժշկական զննություն ՝ ապացուցելու համար, որ այդ տեղեկանքը կեղծ չէ։ 


 Հետևությունները՝ ընթերցողին։