Նոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։


Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 24-25-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 6-10 աստիճանով։


Երևան քաղաքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։