Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով որքա՞ն գումար է պահանջում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանից և նրանց ընտանիքի անդամներից. «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանի հետ:
Հիշեցնենք, որ Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 155 հայցապահանջ է ներկայում քննվում դատարաններում:
155 հայցապահանջների ընդհանուր հայցագինը 595 միլիարդ 817 միլիոն դրամ է՝ շուրջ 1 միլիարդ 572 միլիոն ԱՄՆ դոլար:Այս հայցերով Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել 324 շարժական, 1463 անշարժ գույքեր, 440 իրավաբանական անձանցում մասնակցություն: Հայցերով դրամական պահանջը կազմում է 518 միլիարդ 428 միլիոն դրամ: