Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում

Հունվարի 26-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում:


Ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ:


Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ: