UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 9-րդ համար Ռաֆայել Ֆիզիևն անդրադարձել է դիվիզիոնի առաջատար դիրքերում ստեղծված խառնաշփոթին և քննադատել կազմակերպության վարկանիշային քաղաքականությունը։
Քննարկման առիթը Ջասթին Գեյջիի կողմից ժամանակավոր չեմպիոնական գոտու նվաճումն էր Փեդի Փիմբլեթի դեմ մենամարտում։ Ֆիզիևն ընդգծել է, որ այդ որոշումն անարդար է վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանի նկատմամբ։
Sport24-ին տված հարցազրույցում, պատասխանելով Արման Ծառուկյանի նկատմամբ UFC-ի վերաբերմունքի և նրան «ներելու» մասին հարցին, Ֆիզիևը նշել է. «Նա տիտղոսային մենամարտի չեղարկումից հետո արդեն հաղթանակ է տարել։ Տպավորություն է, թե նա հիմա ամեն շաբաթ գոտեմարտում է, հետո էլի ինչ-որ բան անում։ Նա ուղղակի չհաղթեց Հուկերին, նա ջախջախեց նրան»,-ասել է ադրբեջանցին։
Ֆիզիևը խոստովանել է, որ չի հասկանում կազմակերպության մոտեցումը, սակայն նշել է, որ UFC-ի համար առաջնային են այլ գործոններ։