«Եվրոպան պետք է ունենա Ռուսաստանի հետ կապի սեփական ուղին». Ֆրանսիայի ԱԳ նախարար

Եվրոպական երկրները պետք է ի վիճակի լինեն ուղղակիորեն խոսել Ռուսաստանի հետ։ Այս մասին Libération թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։


Անդրադառնալով նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանի հետ շփումները վերականգնելու հնարավորության մասին հայտարարություններին, նախարարը նշել է.


«Եվրոպացիները, ովքեր այսօր Ուկրաինայի գլխավոր աջակիցներն են ֆինանսական և ռազմական առումով, պետք է հնարավորություն ունենան տնօրինել կապի ուղին՝ սեփական շահերը պաշտպանելու համար, այլ ոչ թե պատասխանատվությունը պատվիրակեն որևէ մեկ ուրիշին»։


Ըստ Բարոյի՝ Ֆրանսիան երբեք սկզբունքորեն չի բացառել Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունը, սակայն այն պետք է լինի` ունենա կոնկրետ նպատակ և արդյունք: Իրականացվի Ուկրաինայի և եվրոպական գործընկերների գիտությամբ։