Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:


 

Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:


 

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ: