Ալեն Սիմոնյանը կհանդիպի Լավրովի հետ

ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում վաղը կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։


Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության և տարածաշրջանային հարցեր։


Հատուկ ուշադրություն կդարձվի Մոսկվայի և Երևանի փոխգործակցությանը եվրասիական ընդհանուր կառույցների շրջանակներում և այս ոլորտում երկխոսությանը։


Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4- 7-ը կայցելի Ռուսաստան։