Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհուրդը քննարկել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող հարցերը, մասնավորապես`


 

-քննիչ հանձնաժողովների իրավասության ոլորտների,

 

-հանձնաժողովների անդամների թվի և անդամների տեխաբաշխման մեխանիզմի,

 

-քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկման և դրա հետևանքներին առնչվող թեմաները:

 

Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել քննարկումները նշյալ թեմաների շուրջ: