Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել

Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Նա չէր մասնակցել «Դինամոյի» դեմ ընկերական խաղին։ «Կրասնոդարը» պարտվել էր 0:1 հաշվով։


«Հույս ունեմ, որ Սպերցյանի վնասվածքը լուրջ չէ։ Նախախաղային մարզման ժամանակ նա ընկավ։ Արդեն հետազոտվել է, կարծես՝ ամեն ինչ այնքան վատ չէ։ Բայց պետք է մի քանի օր, որպեսզի վերականգնվի»,- «Матч ТВ»-ի եթերում ասել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաեւը։


Առաջին պաշտոնական հանդիպումն այս տարի «Կրասնոդարը» կանցկացնի փետրվարի 28-ին՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մրցելով «Ռոստովի» հետ։