Արաբկիրում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 3-9-ը (2026թ․)


 

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 

-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

-Արաբկիրում՝ փետրվսրի 4-ին և 6-7-ը,

-Նոր Նորքում՝ փետրվարի 6-ին,

-Շենգավիթում՝ չի գերազանցել։


 

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 

-Արաբկիրում՝ փետրվարի 6-ին,

-Նոր Նորքում, Շենգավիթում և Կենտրոնում ՝ չի գերազանցել։

 


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: