Մահացել է «Կնքահայրը» ֆիլմից հայտնի դերասան Ռոբերտ Դյուվալը

Այսօր 95 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ Դյուվալը։ Նա ամերիկյան կինեմատոգրաֆիայի վետերաններից է, սկսել է նկարահանվել կինոյում 1962 թվականից։


Դյուվալը խաղացել է«Կնքահայրը», «Դատավորը», «Առևանգել 60 վայրկյանում», «Ապոկալիպսիս այսօր» և 7 տասնյակից ավելի ֆիլմերում։


1983 թվականին «Օսկար» մրցանակի է արժանացել «Քնքուշ ողորմություն» ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար, հեղինակավոր BAFTA, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է։


Դյուվալն ամուսնացած է եղել 4 անգամ, սակայն երեխաներ չունի։