Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Մինչ քննչական խմբի՝ դեպքի վայր ժամանելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ բեռնատարի վարորդը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է։