Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Բելգիայի դեսպանը

Մոսկվայում Բելգիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն։


Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Նշվում է, որ պաշտոնական Մոսկվան մերժում է Բելգիայի ղեկավարության պնդումներն իբր Ռուսաստանից բխող հիբրիդային, դիվերսիոն և ուղղակի ռազմական սպառնալիքների մասին։


ՌԴ ԱԳՆ-ն Բելգիային կոչ է արել մեղմել հակառուսական հռետորաբանությունը, որը կարող է հանգեցնել հակամարտության սրմանը և իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու ռիսկի մեծացմանը։