Բռնաճնշումներից բողոքողները հայտարարում են, թե ապօրինի մանիպուլյացնելու ճանապարհով են գնալու. Հոխիկյան

«Կանայք և գլոբալ անվտանգությունը մտակենտրոնի» ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վերջին հայտարարություններին:


Բայց միաժամանակ չեն մոռանում ճոռոմաբանել «իրավունքներից», «խոսքի ազատությունից» և ժողովրդավարական ու ազգային մի շարք այլ արժեքներից:


««Բռնաճնշումներից» ու մի շարք այլ «ապօրինություններից» բողոքող ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ ընտրություններին մասնակցելու են վարչապետի անօրինական թեկնածույով, հետն էլ երկրի սահմանադրական կարգը ապօրինաբար մանիպուլացնելու ճանպարհով են գնալու` որ բռնապետական ՌԴ-ն ներկայացնող իրենց առաջնորդին իշխանության բերեն:


Բայց միաժամանակ չեն մոռանում ճոռոմաբանել «իրավունքներից», «խոսքի ազատությունից» և ժողովրդավարական ու ազգային մի շարք այլ արժեքներից:


Եթե սա բավարար չէ, որ ՌԴ շահերը ներկայացնող որևէ կուսակցության կամ դաշինքի օգտին քվեարկելու նպատակ ունեցողները հասկանան, որ դրանով քվեարկում են հօգուտ ՀՀ պետականության ապանմոնտաժմանը, Հայաստանի գուբեռնիա դառնալու օգտին` որտեղ «ընդդիմադիր փրկիչները» ՌԴ տեղական բդեշխիկների դերը կստանձնեն, ապա ոչինչ բավարար չի լինի»,- գրել է Հոխիկյանը: