ՔՊ խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: