ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Հունաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 17-ին պետական այցով կմեկնի Հունաստան։


Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Կոնստանտինոս Տասուլասի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։


Նախատեսվում է նաև նախագահի մասնակցություն մի շարք բարձր մակարդակի պաշտոնական միջոցառումների։