2025-ին ավելի քան 75 հազար գրանցում․ Պետռեգիստրի գործակալության հաշվետվությունը ներկայացվել է նախարարին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Պետական ռեգիստրի գործակալության 2025 թ․ հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:


 

Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում՝

  • օրենքով սահմանված ժամկետներից ավելի կարճ ժամկետում 545 պետական գրանցման գործ է ուսումնասիրվել։ Արդյունքում՝ պետական բյուջեում ապահովվել է 19.820.000 դրամ մուտք.
  • լրացուցիչ վճարի դիմաց կազմվել է շուրջ 369 գործով գրանցման ներկայացվող փաստաթղթերի փաթեթ: Արդյունքում` հավաքագրվել և պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 8մլն դրամ.
  • միասնական գրանցամատյանից տեղեկություններն արագացված կարգով տրամադրելու համար ընդհանուր առմամբ ապահովվել է 6.800.000 դրամ մուտք պետական բյուջե։

Գործակալությունում կատարվել է շուրջ 75440 գրանցում/հաշվառում, որից`

  • 39565-ը անհատ ձեռնարկատերերի հաշվառում (այդ թվում՝ փոփոխություն),
  • սկզբնական գրանցում են ստացել մոտ 9400 ՍՊԸ, 89 ՓԲԸ, 3 ԲԲԸ, 402 ՀԿ.
  • 4 կուսակցություն, 88 հիմնադրամ և այլն:


2025 թ․ ընթացքում իրականացվել է մոտ 25000 իրավաբանական անձի փոփոխության պետական գրանցում։


Գործակալությամ պետ Տաթև Մկրտչյանը զեկուցել է, որ Կենտրոնական բանկ է ներկայացվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով տեղեկացման ենթակա համարվող գործարքների վերաբերյալ 597 հաշվետվություն։

 

Հաշվետվության ընթացքում ներկայացվել են նաև Գործակալության կարիքներն ու առաջնահերթությունները: